Միասին հիմնադրամի կողմից Գյումրիում բացվեց հացի սոցիալական արտադրամաս

6 ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո Միասին-ը`  ի շնորհիվ Ստեփան Գիշյան հիմնադրամի համաֆինանսավորման, հայտարարում է Գյումրու սոցիալական ձեռնարկության պաշտոնական մեկնարկը: 2-րդ հացի արտադրամասում նույնպես, բացի որակյալ հացից, մենք պատրաստում ենք որակյալ մասնագետներ: Գյումրու խնամքի կենտրոնների սաները մեր հիմնական շահառուներն են, ովքեր աշկերտության առաջին օրվանից մասնակցեցին հացի պատրաստման բոլոր փուլերին:

Միջազգային համաժողով Հայաստանում

Հայաստանի գործատուների միությունը եւ «Միասին» հիմնադրամը կազմակերպում են
միջազգային համաժողով՝ «Սոցիալական և Համերաշխ տնտեսության զարգացումը Հայաստանում. Շվեյցարիայի փորձի ուսումնասիրում» թեմայով:

“ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ-2017”

Միասին հիմնադրամը պատիվ ուներ գտնվել հուլիսի 14-17ը Սևանում տեղի ունեցած “ՀՈՒՍՈ
ԱՌԱԳԱՍՏ-2017” հեղինակային երգի միջազգային փառատոնի հովանավորների շարքում: Ամենամյա
փառատոնի նպատակն է բացահայտել հեղինակային երգի նորանուն կատարողների և նպաստել նրանց
ստեղծագործական առաջընթացին: Փառատոնին մասնակցում էին հայ և օտարերկրացի կատարողներ, հյուրերի
շարքում էին հայտնի երգիչներ և բարդ ոճի երաժշտության սիրահարներ: Այս տարի փառատոնի հանդիսատեսի
շարքերում էին նաև Վանաձորի մանկատան սաները:

 

Հացի նոր արտադրամաս Գյումրիում

Ընդլայնելով աշխարհագրությունը՝ Միասին հացի բարեգործական երկրորդ արտադրամասը շուտով իր դռները կբացի Գյումրիում: Մեր հաջորդ սոցիալական ձեռնարկության ստեղծման մեջ իր ներդրումը կունենա Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամը:

Այց Միասին հացի արտադրամաս «Ինտեգրացում և աշկերտություն» ծրագրի շրջանակներում

Օգօստոսի 21ին Միասին հացի արտադրամասը «Ինտեգրացում և աշկերտություն» ծրագրի
շրջանակներում հյուրընկալել էր խոցելի խմբերի 7 երիտասարդների, ովքեր ավարտելով իրենց կրթականn հաստատությունները չունեն հնարավորություն ստանալու մասնագիտություն և աշխատելու:
Այցի ընթացքում նրանք ծանոթացան արտադրամասի, սարքավորումների և աշխատանքի հետ: Մեր հացթուխները նկարագրեցին հացթուխի աշխատանքի բնույթը, ներկայացրեցին հացի տեսակները: Երիտասարդները մեծ ոգևորությամբ սկսեցին փորձել հաց պատրաստել:

 

Միասինի հիմնադիր անդամները Լյուքսեմբուրգում

Միասինի հիմնադիր անդամները Լյուքսեմբուրգում կայացած “Սոցիալական և համերաշխ տնտեսության դերը և Աշխատանքի ապագան” թեմայով գիտաժողովին մասնակիցների ուշադրությանը  հրավիրեցին Հայաստանում այդ ոլորտի զարգացման կարևորության և նախապայմանների առկայության վրա։ Գիտաժողովը կազմակերպել էր Թյուրինի Աշխատանքի Միջազգային ծառայությունը Լյուքսեմբուրգի Աշխատանքի, զբաղվածության և Սոցիալական և համերաշխ տնտեսության հարցերի նախարար Նիկոլաս Շմիթի բարձր հովանու տակ։