Միասին հիմնադրամը ստեղծման օրվանից զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, որը հիմնականում նպաստում է Հայաստանի մանկատների ու խնամքի կենտրոնների շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշում տալուն: Փաստն այն է, որ Հայաստանի խնամքի կենտրոններից դուրս եկած սաները չեն ստանում որևէ օժանդակություն ո՛չ պետությունից, ո՛չ էլ այլ  հաստատություններից: Նրանց համար հասարակության մեջ իրենց տեղը գտնելն ու աշխատանքի անցնելը դարձել է գերխնդիր: Գործազրկության պատճառով շատ երիտասարդ տղաներ մեկնում են Ռուսաստան, իսկ աղջիկների մեծ մասը փորձում է գլխավերևում տանիք գտնել ամուսնության միջոցով։

2016 թվականին Պռոշյան համայնքում բացվեց Միասին հացի առաջին արտադրամասը, որի նպատակը վերոնշյալ խմբին պատկանող մարդկանց օժանդակել է՝ տալով մասնագիտություն և միաժամանակ աշխատելու հնարավորություն:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հացի սոցիալական արտադրամաս Գյումրիում

Հացի սոցիալական արտադրամաս Գյումրիում

ՄԵՐ ԹԻՄԸ

ՄԵՐ ԹԻՄԸ

ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Հայաստանում զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությունը
  • Նվազեցնել երիտասարդների արտագաղթը
  • Մասնագիտկան հմտություններ փոխանցել խոցելի խմբերի երիտասարդներին
  • Ամրապնդել մասնագետ-աշկերտ փոխհարաբերությունները
  • Արժևորել տեղական ռեսուրսները
  • Անվճար հաց բաժանել մանկատներին ու ծերանոցներին

ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Ֆրանսիական հաց

  • Բագետ

  • Հացիկ

  • Հյուսք

  • Պատվերով հացեր (սխտորով, ձիթապտղով, ծիրանաչրով, չամիչով, ընկույզով)
  • Հայկական հաց

  • Սոմին

  • Մատնաքաշ
  • Մենք առաջարկում ենք նաև քեթերինգ ծառայություններ

  • Սենդվիչների պատրաստում ըստ ցանկության

  • Տարբեր ճաշատեսակներ

  • Պիկնիկ տուրիստների համար
  • Անվճար առաքում ժամանակին

    Դարձեք մեր սոցիալական գործընկերը, գնեք մեր հացը:

    Մեր թիմը

    ԳՐԵՏԱ Ս.

    Աշկերտ
    Ես Գրետան եմ, 16 տարեկան: Այս տարի ես ավարտում եմ Նորքի ինտերնատն ու միայն մի միտք ունեմ, օգնել մայրիկիս: Ֆիզիկական աշխատանքից չեմ վախենում: Ցանկանում եմ մասնագիտություն ունենալ և օգնել մայրիկիս: Իմ կյանքում ամենակարևոր մարդիկ իմ ընկերներն են: Առանց նրանց ես ոչինչ եմ:

    ՕԼԳԱ Վ.

    Աշկերտ
    Ես Օլգան եմ, 16 տարեկան: Ես նման չեմ իմ հասակակից աղջիկներին։ Մարդիկ ինձ շփոթում են տղայի հետ: Սկզբից դա ինձ խանգարում էր, բայց արդեն հարմարվել եմ: Ես ինձ լամ եմ զգում եմ մեր թիմում և ուզում եմ լավ մասնագետ դառնալ, քանի որ սիրում եմ, երբ ինձ գովում են:

    ԿԱՐԵՆ Գ.

    Աշկերտ
    Իմ անունը Կարեն է: Ես 19 տարեկան եմ: Իմ ընկերոջ խորհրդով եկա հացի արտադրամասում աշկերտության: Հետաքրքիր, բայց ծանր աշխատանք է: Ես չեմ մտածում, որ կդառնամ հացթուխ: Հացի բաժանումը ինձ ավելի է դուր գալիս: Դեռ կտեսնենք….

    ԳԱՌՆԻԿ Վ.

    Աշկերտ
    Ես Գառնիկն եմ: Այս տարի ես ավարտել եմ դպրոցն ու եկել եմ ապրելու մայրիկիս և քույր, եղբայրներիս հետ: Իմ քույրը ցանկանում էր դառնալ հրուշակագործ, բայց այս մասնագիտացումը ստանալու հնարավորությունը ես ունեցա: Անկեղծ ասած, ես ցանկանում եմ բաժանել հացը, որը թխում են իմ ընկերները Արմենի ու Աստղիկի հետ միասին:

    Լևոն Ղոչիկյան

    Աշկերտ
    Իմ անունը Լևոն է, 20 տարեկան եմ: Սովորում եմ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում: Նպատակ ունեմ դառնալ պիտանի մարդ: Կարծում եմ հացթուխի մասնագիտությունը կնպաստի նպատակիս հասնելուն:

    Գոռ Պապոյան

    Աշկերտ
    Ես Գոռն եմ, 22 տարեկան: Շատ եմ սիրում զբաղվել խոհարարությամբ: «Միասին»ի աշկերտության ծրագրի մասին իմանալուց հետո որոշեցի գալ և սովորել հացթուխի մասնագիտութուն:

    ԱՍՏՂԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

    Հացթուխ
    Ես միշտ սիրել եմ այն ինչ ֆրանսիական է` նորաձևություն, երաժշտություն, կինո: Ես երբեք չէի մտածել, որ ֆրանսիական հացը կդառնա իմ մասնագիտությունը: Ավելին, ես սիրում եմ այստեղի մթնոլորտը - միշտ աշխուժություն է տիրում և պատանի աշկերտները հաճույքով են սովորում մեր մասնագիտությունը:

    ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

    Հացթուխ
    Ամեն բան կախված է ցանկությունից: Եթե ոգևորված ես քո մասնագիտությունով, կունենաս առաջընթաց և զարգացում: Ինձ վստահված է դժվար պարտականություն, բայց երիտասարդներին մասնագիտություն փոխանցելը ինձ համար հաճույք է:

    ԱՍՊՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    Հացթուխ
    Երկար ժամանակ է, ինչ ես աշխատում եմ որպես հացթուխ: Երբ իմացա Միասին բարեգործական հացի արտադրամասի մասին, ինձ դուր եկավ գաղափարը և ցանկացա միանալ մեր թիմին:

    ԺԱՆ ՄԱՐԻ և ՍԵԼԻՆ ՌՈՇԵՆԵՐ

    Ֆրանսիացի հացթուխներ
    Մենք ուրախ ենք գալ Հայաստան և օգնել հայ հացթուխներին բարելավել իրնեց հմտությունները, աջակցել երիտասարդներին կայանալ իրենց երկրում և նրանց բացատրել ֆրանսիական հացի գաղտնիքները:

    Համագործակցելով մեզ հետ` դուք նպաստում եք մեր սոցիալական ծրագրի կայուն զարգացմանը: