Ցանկացած երկրի ապագան կախված է իր երիտասարդներից: Սակայն, ներկայումս Հայաստանի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի պատճառով երիտասարդների արտահոսքը կանխելը գերխնդիր է բոլորիս համար։  Այս խնդիրն անդրադառնում է բոլոր կատեգորիաների երիտասարդների վրա, սակայն այն ավելի խոր աղդեցություն է թողնում այն երիտասարդների վրա, ովքեր տարիներ շարունակ ապրել և կրթվել են հատուկ խնամքի փակ հաստատություններում, և ավարտելով ուսումը և դուրս գալով այդ հաստատությունից  չեն ստանում  ոչ մի աջակցություն հասարակության մեջ նորից ինտեգրվելու համար։:  Միասին հիմնադրամի հիմնական նպատակներից մեկը այդ կատեգորիայի երիտասարդների խնամքով զբաղվելն է: Հենց այդ նպատակով էլ մի տարի առաջ Երևանից 12կմ հեռավորության վրա գտնվող Պռոշյան համայնքում բացվեց հացի արտադրամասը` թիրախ ընտրելով մանկատները լքած և ուսում փնտրող երիտասարդներին:

                                                                                                             

Այս նպատակը ենթադրում է անհրաժեշտ կառույցների ներգրավում ծրագրին, ինչպիսին էր մեր համագործակցությունը Հայաստանի գործարարների միության  հետ: Ձեռնարկություններից շատերը կարծում են, որ սոցիալապես անապահով երիտասարդների հետ աշխատանքը պահանջում է մեծ ջանքեր, կապված նրանց ոչ ադեկվատ վարքի հետ` ինքնուրույնության, ճշտապահության, մոտիվացիայի և հուսալիության պակաս:

Այս բացը լրացնելու համար Միասին հիմնադրամը խնդրով շահագրգիռ այլ ՀԿ-ների հետ միասին առաջարկում է մեկ ընդհանուր նպատակին ուղղված միջոցառումներով ստեղծել ռազմավարություն, որը նախքան երիտասարդներին համապատասխան կառույցներում ինտեգրելը թույլ կտա ապահովել և' որակյալ մասնագիտական կրթություն, և' հաջողված ինտեգրում աշխատանքին:

                                          

Ծրագրի նպատակները

Երևանի, Գյումրու և Վանաձորի  խնամքի հաստատություններից դուրս գալուց հետո երիտասարդներին մասնագիտական ուղղորդման հնարավորություն տալ

Ընտրել այնպիսի ձեռնարկություններ, որոնք կկարողանան ապահովել պրակտիկայի կազմակերպումը և երիտասարդ աշկերտների ինտեգրումը գործընթացին

Կազմակերպել այցելություններ պրակտիկայի հնարավորություն ընձեռող ձեռնարկություններ և գործարաններ

Օգնել երիտասարդներին մասնագիտություն ընտրելու հարցում

Մասնագետների միջոցով վերահսկել պրակտիկայի անցկացումը ձեռնարկությունում

Մասնագիտական ուղղորդման միջոցով մեծացնել երիտասարդների աշխատունակությունը աշխատավայրում