Միասին հիմնադրամը աջակցում է «Հայաստանի նոր անուններ» նախագծի գործունեությանը: Նախագիծը ստեղծվել է 1989թ-ին, Հայաստանի Ազգային Օպերայի նախկին տնօրեն, մշակույթի նախկին փոխնախարար և Միասին հիմնադրամի հիմնադիր անդամ Սիլվա Մեքինյանի կողմից, օգնելու համար հայ տաղանդավոր պատանիներին և հայկական երաժշտությունն ու մշակույթը ներկայացնելու Հայաստանի սահմաններից դուրս:
2009թ-ից մենք կազմակերպում ենք միջազգային շրջագայություններ, որին մասնակցում են 7-ից 18 տարեկան պատանի երաժիշտներ` ազգային և միջազգային մրցույթների դափնեկիրներ, նվագելով դասական և ազգային երաժշտական գործիքներ, ինչպիսին են քանոն, դուդուկ` ներկայացնելով դասական և հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Խաչատրյանի և այլ ստեղծագործություններ:
Այս շրջագայությունները թույլ են տալիս պատանի երաժիշտներին բարձրանալ միջազգային բեմեր, արժանանալ պահանջկոտ հանդիսատեսի հավանությանը, դառնալ հայտնի և ճանապարհ հարթել դեպի փայլուն կարիերա: Նրանցից շատերը փայլուն ելույթ են ունեցել Վաշինգտոնի համաշխարհային բանկում, Կանադային խորհրդարանում, Լոնդոնի Մենյուհին դպրոցում, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլն:
Միասին հիմնադրամը ապահովում է շրջագայությունների կազմակերպումը, որոնք մշտապես մեծ հաջողություն են ունենում և ջերմորեն ընդունվում են հանդիսատեսի կողմից: