Միասին հիմնադրամը համագործակցելով Ռոն Ալպ շրջանի և Լուարի հայկական մշակույթի տան հետ նախաձեռնեց "Աջակցություն Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը գյուղական հյուրատների ստեղծման միջոցով" նախագիծը:

Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետևյալ գործողությունները`

  •  Հայաստանի ողջ տարածքում գտնվող 100 հյուրատների բազայի ստեղծում
  •  21 հյուրատների սեփականատերերի վերապատրաստում` ընտրված կոմիտեի կողմից
  •  Ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն  <<հայկական գյուղական հյուրատների ասոցիացիայի>> ստեղծմանը,  նրանց շահերի պաշտպանում 

Այս ծրագիրը իրականացվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և խնդրով շահագրգռված այլ կազմակերպությունների հետ: