2010թ-ի հոկտեմբերին հիմնադրամը հայերեն լեզվով թողարկեց հայկական ժողովրդական երգերն ու բանաստեղծությունները պարունակող մանկական գիրք` երաժշտական սկավառակով, հայ և սփյուռքահայ փոքրիների համար:
Գիրքը դարձել է հայ ընտանիքներում 0 – 7 տարեկան երեխաներին զբաղեցնելու և կրթելու անբաժան մասնիկը: Այս նոր մանկական երգերի և ոտանավորրի գիրքը հասցեագրված է ոչ միայն Սփյուռքի երեխաներին, այլեւ Հայաստանի երեխաներին, ովքեր իրենց լեզուն մոռանալու խնդիր չունեն, բայց ունեն լսողական և տեսողական ուսուցման պակաս: