Խորհրդային ժամանակներում, հաշմանդամություն ունեցող երեխաների համարվում էին հասարակության արատները եւ մեկուսացված էին փակ հաստատություններում:
Ճիշտ է, պետությունը սկսել է ջանքեր գործադրել մանկատները և հատուկ խնամքի հաստատությունները վերացնելու գործում սակայն դեռ շատ խնդիրներ կարգավորված չեն :
2010թ-ի օգոստոսին, մի խումբը շվեյցարացի երիտասարդներ այցելեցին Հայաստան` մասնակցելու Միասինի կողմից կազմակերպված ամառային ճամբարին եւ, միեւնույն ժամանակ, մասնակցելու Նորքի հատուկ դպրոցի շինարարական աշխատանքներին:
Մեկ ամսվա ընթացքում շվեյցարացի ջերմեռանդ երիտասարդները հայ կամավորների հետ միասին հասցրեցին վերանորոգել գրադարանի և բակի նստարանները: Սարքավորումների տեղադրումից հետո այս սենյակը դարձավ վայր, որտեղ երեխաները կարող են ոչ միայն խաղալ, այլեւ կարդալ հեքիաթներ, դիտել ֆիլմեր, մուլտֆիլմեր, լսել երաժշտություն: