Միասին հիմնադրամը աջակցում է <<Հայաստանի նոր անուններ>> նախագծի գործունեությանը: Նախագիծը ստեղծվել է 1989թ-ին, Հայաստանի Ազգային Օպերայի նախկին տնօրեն, մշակույթի նախկին փոխնախարար և Միասին հիմնադրամի հիմնադիր անդամ Սիլվա Մեքինյանի կողմից, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հայ տաղանդավոր պատանիներին և հայկական երաժշտությունն ու մշակույթը ճանաչում ուենան Արևմուքում:  

2009թ-ից մենք կազմակերպում ենք միջազգային շրջագայություններ, որին ամեն տարի մասնակցում են 7-ից 18 տարեկան պատանի երաժիշտներ` ազգային և միջազգային մրցույթների դափնեկիրներ, նվագելով դասական և ազգային երաժշտական գործիքներ, ինչպիսին են քանոն, դուդուկ` ներկայացնելով դասական և հայ կոմպոզիտորների`  Կոմիտասի, Խաչատրյանի և այլ  ստեղծագործություններ:

Այս շրջագայությունները թույլ են տալիս պատանի  երաժիշտներին կապվել միմյանց հետ, առերեսվել պահանջկոտ հանդիսատեսին, դառնալ հայտնի և ճանապարհ հարթել դեպի փայլուն կարիերա:  Նրանցից շատերը փայլուն ելույթ են ունեցել Վաշինգտոնի համաշխարհային բանկում, Կանադային խորհրդարանում, Լոնդոնի Մենյուհին դպրոցում, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլն:

Միասին հիմնադրամը ապահովում է շրջագայությունների կազմակերպումը երիտասարդների ընդելությունն ու տեղավորման հարցերը: Մենք նաև օժանդակում են շրջագայությունների ընթացքում նոր ծանոթություններ ձեռք բերելուն:

Շրջագայությունները մշտապես մեծ հաջողություն են ունենում և ջերմորեն ընդունվում են հանդիսատեսի կողմից: