Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է համերաշխ տուրիզմը։ Սա հիանալի եղանակ է համատեղելու հաճելին և օգտակարը։ Այս կերպ դուք վայելում եք ձեր հանգիստը՝ միաժամանակ նպաստելով տվյալ տարածաշրջանի զարգացմանը։
Միասինի հետ Հայաստանում ճանապարհորդելով՝ դուք դառնում եք համերաշխ տուրիզմի մասնակից։ Մեզ հետ դուք կբացահայտեք Հայաստանի բնության գողտրիկ անկյուններն ու պատմական մեծ արժեք հանդիսացող կոթողները։ Միասինը երաշխավորում է անմոռանալի և վառ տպավորություններով լի հանգիստ։ Ճանապարհորդության ընթացքում հնարավորություն է ընձեռվում իրականացնելու մշակութային և մարդկային արժեքների փոխանակում՝ հիմնվելով համերաշխության, փոխօգնության և այլ մշակույթների հանդեպ հարգանքի սկզբունքների վրա։

 

6 պատճառ Հայաստանը «Միասին»ի հետ բացահայտելու համար

1. Հանդիպում բնակչության հետ

2. Բարեգործական մոտեցում

3. Խոհարարական դասընթացներ և համտեսում

4 .Ոչ դասական Էքսկուրսիաների լայն ընտրություն

5. Ճանապարհորդություն տարվա բոլոր եղանակներին

6. Ծանոթություն մեր զարգացման ծրագրերին

Arménie – Terre d’accueil et de traditions

Հանդիպում բնակչության հետ

Հայաստանի գրավչության գաղտնիքներից մեկը այս երկրի բնակչության ջերմ ընդունելությունն է: Հայերի մեծահոգություն եւ հյուրընկալությունը անխուսափելիորեն կթողնեն  հիշարժան տպավորություններ և կվերածեն Ձեր ճամփորդությունը կյանքի դասի:

Մենք ձեզ կտանենք հանդիպման հայ ընտանիքի հետ, որի միջոցով դուք կբացահայտեք նրա մշակույթն ու երկիրը:

Բարեգործական մոտեցում

Եթե Դուք դիտարկում եք տուրիզմը ոչ միայն որպես բացահայտումների և հանդիպումների լավագույն միջոց, այլ այն համարում եք բարեգործական գործունեություն և  մշակութային ու մարդկային բազում հարստություն ունեցող երկրի աղքատ շրջանների զարգացման միջոց, ապա մեր առաջարկը հենց Ձեր համար է: Ընտրելով  ճանապարհորդություն Հայաստանում ոչ դասական տարբերակով, դուք ակամա դառնում եք  այլընտրանքային տուրիզմ իրականացնող:

Խոհարարական դասընթացներ և համտեսում

Ձեր կեցության ընթացքում հայ խոհարարները Ձեզ կսովորեցնեն հայկական ուտեստների պատրաստման եղանակները: Օրինակ` տոլմայի պատրաստում: Սա խորհրդանշական ուտեստ է` պատրաստված  մսով, բրինձով, համեմունքներով, կանաչեղենով և , լցոնված է բանջարեղենի մեջ եւ / կամ խաղողի տերեւներում:

Ոչ մի այցելու Հայաստանից չի հեռանում առանց համտեսելու հայկական խորովածը` խոզի, գառան, տավարի, հավի, ուղեկցվող խորոված սմբուկով և պղպեղով:

Պռոշյան համայնքում գտնվող մեր բարեգործական հացի արտադրամասի բույրը Ձեզ մոտ ցանկություն կառաջացնի համտեսել հայկական մատնաքաշն ու ֆրանսիական բագետը: Դուք կայցելեք նաև լավաշի արտադրամաս: Գյուղական տների այգիներում դուք կհամտեսեք հայկական անուշաբույր մրգեր` ծիրան, դեղձ, նուռ, խաղող, թուզ:

Ոչ դասական Էքսկուրսիաների լայն ընտրություն

Միասինն աշխատում է տեղական լավագույն մասնագետների հետ, որպեսզի կազմակերպի թեմատիկ տուրեր: Եթե դուք ուզում եք հետազոտել հազվագյուտ թռչունների, մենք առաջարկում ենք թռչնաբանական էքսկուրսիաներ, պրոֆեսիոնալ գիդի ուղեկցությամբ Խոսրովի արգելոցում, որը գտնվում է Գեղամա լեռան ստորոտին: Բույսերի և կենդանիների սիրահարները հնարավորություն կունենան բացահայտելու ավելի քան 1800 բույսեր ու բազմատեսակ կենդանիներ, այդ թվում ավելի քան 30 տեսակի սողուններ: Լեռնագնացներին առաջարկում են բացահայտել Նորավանքի կիրճը կամ Արզնիի եւ Բջնիի ձորերը: Արարատ հյուրատնից առաջարկում ենք զբոսանք Քար գետից մինչև Արարգած լեռան ստորոտին գտնվող Ամբերդ ամրոց:

Ճանապարհորդություն տարվա չորս եղանակներին

Մենք կազմակերպում ենք ուղևորություններ Ժնևից, Լիոնից, Փարիզից, Բրյուսելից տարվա բոլոր եղանակներին: Եթե Դուք ցանկանում եք տեսնել ծաղկած հիրիկներ, նարգիզներ և կակաչներ, որոնք սփռված են Արարատյան դաշտում և Երևանի փողոցներում, ապա եկեք Հայաստան գարնանը:
Ամռան սկիզբը Արարատյան դաշտավայրի ամենապայծառ շրջանն է: Գարնանային անձրևների շնորհիվ եղանակը հիասքանչ է: Հունիսի վերջում Երևանում շոգ է լինում, բայց ավելի լեռնային շրջաններում պահպանվում է մեղմ և զով եղանակ:
Հայաստանի աշունն իսկապես հրաշալի է: Ամենուր մրգերի և բանջարեղենի բերքահավաք է` ծիրան, դեձղ, խաղող, նուռ, թուզ, սերկևիլ, ընկույզ, դդմիկ և այլն: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին եղանակը հրաշալի է` շոգ ցերեկներ և զով երեկոներ:
Ինչպես լեռնային շրջանների մեծամասնությունում Հայաստանում ևս ձմռանը ցուրտ է: Երկիրը ամենուր վերածվում է դահուկային դաշտի: Եթե որոշում եք Հայաստան այցելել ձմռանը, մենք առաջարկում ենք անմոռանալի գիշերակաց Ծաղկաձորում` լեռնադահուկային հայտնի հանգստավայրում, ուր կարող եք դահուկավարել նոյեմբերի վերջից մինչ ապրիլ: Տաք վաննաների սիրահարներին առաջարկում ենք այցելել Հանքավանի աղբյուրներ:

Ծանոթություն մեր  զարգացման ծրագրերին

Իր հիմնադրումից ի վեր “Միասինը” օգնում է տեղացի բնակչությանը դառնալ տնտեսապես ինքնուրույն`  հնարավորություն տալով զարգացնել իրենց կարողությունները և երիտասարդներին օգնելով ինտեգրվել աշխատանքին: Ձեր Հայաստանում գտնվելու ընթացքում կարող եք ծանոթանալ  մեր հաջողված ծրագրերից մի քանիսին`Պռոշյան համայնքում գործող հացի բարեգործական արտադրամասին, կարող ենք այցելել Նորքի հատուկ դպրոց մանկատուն կամ Լոռութ գյուղ: Ըստ ցանկության կարող ենք ընտրել այլ բնագավառներ ու շրջաններ: