ՄԵՐ ԹԻՄԸ

Միասինը մի խումբ համախոհների միասնության արդյունքն է, մարդիկ, ովքեր մտահոգված էին հայ ժողովրդի զարգացման խնդրով՝ ելնելով այն փաստից, որ  համագործակցությունը արդյունավետ է, եթե այն միևնույն արժեքները կիսող շահառուների միջև է։ Բարեգործություն, փորձի փոխանակում, տեղական ռեսուրսների արժևորում հանուն Հայաստանի համերաշխ տնտեսության զարգացման։  

Անաիս Կրիկորյան
Անաիս Կրիկորյան

Անաիս Կրիկորյանը Միասինի հիմնադիր անդամ է: Բժիշկ- դեղագետ լինելով, նա աշխատել է  որպես խոշոր դեղագործական ընկերությունների ծրագրի ղեկավար: Իր հաջող կարիերայից և ընտանեկան կյանքից բացի Հայաստանը նրա սրտում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Երկար տարիներ են, ինչ նա նվիրում է իր ժամանակն ու միջոցները հայ երիտասարդներին աջակցելուն՝ հոգալով նրանց կրթության հետ կապված ծախսերն ու կարիքները։ 1988թ-ի երկրաշարժից հետո նա դարձավ Աստղիկի կնքամայրը, ով աղետի ժամանակ կորցրել էր ծնողներին։ Իսկ հիմա արդեն 2ը միասին են աջակցում  կարիքավորներին ու մտածում նորարար ծրագրերի մասին:

Աստղիկ Մառանջյան-Լապեյր
Աստղիկ Մառանջյան-Լապեյր

Աստղիկ Մառանջյան-Լապեյրը Միասինի հիմնադիր նախագահն է: Ուսում ստանալով Ժնևի համալսարանում, նա 20 տարուց ավել է  իր ողջ Էներգիան և հմտությունները նվիրում է Հայաստանի զարգացմանը:   2001թ-ից 2008 թ-ին լինելով Հայաստանում SPFA կազմակերպության տնօրեն, նա ղեկավարում էր 10 աշխատակիցներ եւ ավելի քան 100 կամավորներ ունեցող թիմը, որը կյանքի էր կոչում բարեգործական բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կարիքավոր ընտանիքներին, մանկատներին և ծերանոցներին, ինչպես նաև ֆրանսերենի տարածմանը Հայաստանում խթանելով երիտասարդ ֆրանսախոսների ակումբները: Միասինի ստեղծումը պայմանավորված էր Հայաստանում բարեգործական ծրագրերից զարգացման ծրագրերի տրամաբանական անցման անհրաժեշտության հետ՝ շեշտը դնելով աշխատատեղերի ստեղծմանն ու մարդկանց համար արժանավայել աշխատանքային պայմաններ ստեղծելը։ Հենց այս համատեքստում է, որ Միասինը համարվում է Հայաստանի սոցիալական և համերաշխ տնտեսության զարգացման ջատագովներից մեկը:

Ջանիկ Մանիսյան
Ջանիկ Մանիսյան

Ջանիկ Մանիսյանը Միասին-ի հիմնադիր անդամ է: նա իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելուն, նախ որպես SPFA-ի անդամ և սկսած 2012թ-ից որպես այդ կազմակերպության նախագահ: Նա ջանք ու էներգիա չի խնայում, որպեսզի Ֆրանսիայում նպաստի հայկական մշակույթի տարածմանը և Հայաստանի փայլուն ապագայի կառուցման համար: Միասին-իի և  SPFA-ի միջև նա կենսական  կամուրջ է հանդիսանում,  որպեսզի իրականացվեն գործող և պոտենցիալ համագործակցությունները և ապահովել նրանց առավելագույն արդյունավետությունը Հայաստանի կայուն զարգացման համար:

 

Սիլվա Մեքինյան
Սիլվա Մեքինյան

Սիլվա Մեքինյանը Միասին-իի հիմնադիր անդամ է: Ազգային օպերայի նախկին տնօրեն և մշակույթի նախկին փոխնախարար, 1989 թ-ին նա հիմնել է <<Հայաստանի նոր անուններ>> նախագիծը, որպեսզի բացահայտի և աջակցի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին,  նրանց օգնի առաջխաղացման, երաժշտական գործիքների ձեռքբերման մեջ և այնուհետև աջակցի  տարբեր համաշխարհային մրցույթների և փառատոնների նրանց մասնակցելուն: Կարողանալ պահանջկոտ հանդիսատեսին ներկայացնել դասական, ազգագրական և ֆոլկ և ջազ երաժշտությունը խոսում է նրա բարձր մշակութային ճաշակի և երաժշտական յուրահատուկ մոտեցման մասին։

Սաթենիկ Հովհաննիսյան
Սաթենիկ Հովհաննիսյան

Սաթենիկ Հովհաննիսյանը Հայաստանում Միասին-ի ծրագրերի պատասխանատուն է: Ուսանելով Բրյուսովի համալսարանի Հանրային կառավարման բաժնում, Սաթենիկը մարմնավորում է այն հայ երիտասարդությունը, ով համոզված է, որ Հայաստանին սպասվում է վառ ապագա և որի երաշխիքը իր ներուժի մեջ է։ Իր ճշտապահության, պահանջկոտության և խելացիության շնորհիվ, նա կարողանում է կյանքի կոչել Միասին-ի  տարբեր նախագծերը:

Մարիետա Հարությունյան
Մարիետա Հարությունյան

Մարիետա Հարությունյանը մեր մտերիմ համագործակիցն է։ Նրա խորհրդատվությունը, գիտելիքները  մեդիա հաղորդակցության մեջ մեզ օգնում են հասարակությանը ներկայացնել մեր արած աշխատանքները: