Միասին-ը իր ծրագրերը իրականացնում է իր հիմնադիր անդամների նվիրատվությունների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների միջոցով: Մենք մշտապես փնտրում ենք նոր համագործակիցներ, նոր ծրագրերի համար։ Եթե Դուք նույնպես ուզում եք Հայաստանում կամ Արցախում իրականացնել ուևէ ծրագիր, սակայն չունեք ժամանակ և համապատասխան ռեսուրսներ, ապա դուք կարող եք վստահել ձեր ծրագրի իրականացումը մեր երիտասարդ թիմին: Կապվեք մեզ հետ ավելին իմանալու համար: 

Եթե ցանկանում եք ձեր հմտությունները ներդնել մարդասիրական որևէ ծրագրում և մասնակեց դրան, մենք պատրաստ ենք Ձեզ ուղղորդել համապատասխան բնագավառ և կազմակերպել փորձի փոխանակում

Եթե ունեք սարքավորումներ, որոնք այլևս չեք օգտագործում  և ցանկանում եք այն նվիրել Հայաստանին, մենք կարող ենք կազմակերպել տեղափոխումը Հայաստան՝ սարքավորումների որակի և Հայաստանում դրա անհրաժեշտությունը ուսումնասիրելուց հետո։

Աջակցելով մի  աշկերտի` դուք նրանց հնարավորություն եք տալիս մեր միջոցով ստանալ մասնագիտացում և արժանավայել աշխատանքի հնարավորություն

Դարձեք պատանի տաղանդների հովանավոր, տրամադրեք նրանց կրթաթոշակ, նվիրեք որևէ երաժշտական գործիք կամ կազմակերպեք վարպետության դաս….

Կազմակերպեք ձեր այցելությունը Հայաստան օգտվելով մեր ծառայություններից։

Մեզ կարող եք նաև աջակցել ֆինանսապես:  Ձեր նվիրատվությունը թափանցիկ և ամբողջովին կօգտագործվի Հայաստանում տնտեսական ճգնաժամի և  արտագաղթի դեմ մեր իրականացրած ծրագրերի մեջ: